Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Գիտական դրամաշնորհի մրցույթ

Գիտական դրամաշնորհի մրցույթ
04.06.2014 | 17:17

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2015թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2015թ. հունվարի 1-ը:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով՝ ansef.herokuapp.com մինչև 2014թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2015 մրցույթի շրջանակներում ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հավելյալ 2 դրամաշնորհ է սահմանվել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար՝ Ա. Լ. Թախտաջյանի անվան դրամաշնորհ կենսաբանության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանագիտության բնագավառներում:

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ